ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մարզական ծրագրերում ներգրավված ուսանողների թիվն աճել է

Մարզական ծրագրերում ներգրավված ուսանողների թիվն աճել է
20.12.2016 | 20:55

«Ե՛վ մարզական ծրագրերով հետաքրքրվող ուսանողների թիվը, և՛ ուսանողների շրջանում անցկացվող մարզական միջոցառումների թիվն աճել է»,-լրագրողների հետ հանդիպմանն ամփոփելով 2016-ին այս ոլորտում իրականացված ծրագրերը՝ տեղեկացրեց Հայաստանի երիտասարդական հիմնադրամի Ծրագրերի իրականացման ծառայության ղեկավար Արուսյակ Պողոսյանը:

Նա փաստեց, որ հիմնադրամի գործունեության մեջ առանձնացված է առողջ ապրելակերպի ոլորտը, քանի որ կարևորվում է երիտասարդների և ուսանողների առողջ կենսակերպը, երիտասարդների առողջական վիճակի բարելավման ուղղված ծրագրերը. «Հիմնադրամը խրախուսում է ուսանողների շրջանում կազմակերպվող միջբուհական և ներբուահական մարզական ծրագրերը, քարոզչական աշխատանքը՝ սպորտով ավելի ակտիվ զբաղվելուն ուղղված: Այդ նպատակով համագործակցում ենք նաև մասնագիտական ՀԿ-ների հետ»: Արուսյակ Պողոսյանը շեշտեց, որ մարզական ծրագրեր իրականացվում են ոչ միայն Երևանում, այլև մարզերում. «Հիմնադրամի մարզային կենտրոնները տարվա ընթացքում պարբերաբար նման ծրագրեր են իրականացնում: Մեր մարզային բանկում ունենք 5000 կամավոր, որոնք տարվա ընթացքում մասնակցում են բոլոր տեսակի սպորտային և քարոզչական ծրագրերի: Համոզված ենք, որ որքան առողջ է երիտասարդը, այնքան նրա գործունեությունն այլ ոլորտներում արդյունավետ է»:


Արուսյակ Պողոսյանը վստահեցրեց, որ այժմ ուսանողներն ավելի ակտիվ են առողջ ապրելակերպի ոլորտում, քան, օրինակ, 5 տարի առաջ ու փաստեց. «Եթե նախկինում խնդիրներ էինք ունենում որևէ բուհում ունենալ ջոկատ, որը կմասնակցի սպորտային ծրագրի, ապա հիմա միջբուհական մարզական ծրագրերի առաջարկներն ավելին են: Բուհերն ունեն հստակ ձևավորված ջոկատներ, ճանաչում են իրենց սպորտային ուսանողներին»:
ՀՀ ուսանողական ֆեդերացիայի նախագահության անդամ, գլխավոր քարտուղար Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ տարվա ընթացքում շուրջ 5000 ուսանողներ ներգրավված են եղել սպորտային տարբեր միջոցառումների: Անդրադառնալով ֆեդերացիայի գործունեությանը՝ պարոն Գաբրիելյանը նշեց. «Մարզական ֆեդերացիան ակտիվ գործունեություն է ծավալում 1994-ից՝ ուղղված առողջ ապրելակերպին, ուսանողական սպորտին, մասնակցում տարբեր միջազգային ծրագրերի: Համագործակցում է ԿԳՆ-ի, 2015-ից նաև ՀԵՀ-ի հետ»: Հովհաննես Գաբրիելյանը, ամփոփելով 2016-ը, նշեց, որ տարվա ընթացքում անցկացվել է երկու խոշոր մարզական ուսանողական ծրագիր՝ 17-րդ հանրապետական ուսանողական խաղերը և ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» միջբուհական մարզական խաղերը. «Հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպվել են ՀՀ ԿԳՆ-ի և ՀԵՀ-ի հետ համատեղ, որի ընթացքում 9 մարզաձևերի 16 մրցաշարերին մասնակցել են շուրջ 2000 ուսանող-մարզիկներ: ՀՀ անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» միջբուհական մարզական խաղերն իրականացվել են ՀՀԿ ԵԿ-ի հետ համագործակցությամբ, որոնք անցկացվել են 4 խաղային ձևերում»:
Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հունվարին հիմնադրամի աջակցությամբ և ԿԳՆ-ի հետ համագործակցությամբ արդեն 4-րդ անգամ Ծաղկաձորում կպարգևատրվեն լավագույն ուսանող մարզիկները:


2017-ին Հայաստանի ուսանող-մարզիկները կմասնակցեն միջազգային ամառային ունիվերսիադային: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը 2016-ին՝ Հովհաննես Գաբրիելյանը տեղեկացրեց, որ հայ մարզիկները մասնակցել են շատմատի աշխարհի ուսանողական առաջնությանը,կարատեի ուսանողական միջազգային առաջնությանը, եվրոպական համալսարանական խաղերին և այլն: Հայաստանն առաջին անգամ հյուրընկալել է ՈՒԵՖԱ-ի ֆուտզալի գավաթի խաղարկությունը` ՀՊՏՀ-ի ֆուտզալի թիմի հաղթանակի շնորհիվ:

Դիտվել է՝ 2085

Մեկնաբանություններ